Հնդկաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:52, 13 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի  արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

 [gallery id= 65216 ]


© 2009 ARMENPRESS.am