Գնել Սանոսյանը Շուռնուխում ծանոթացել է բնակելի տների շինարարության ընթացքին

09:46, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շուռնուխում ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանը հայտնել է, որ շինարարությունը ակտիվ փուլում է:

«Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Յուրաքանչյուր բնակելի տան կառուցմանը զուգահեռ իրականացվում է անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ:

Առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագիրն ամբողջությամբ պետք է ավարտվի 3 տարում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը:

 


© 2009 ARMENPRESS.am