Ճապոնական ծովում սկսվել են «Ծովային փոխգործակցություն – 2021» ռուս-չինական զորավարժություները

10:04, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական ծովում մեկնարկել են «Ծովային փոխգործակցություն – 2021» ռուս-չինական համատեղ զորավարժությունները: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Խաղաղօվկիանոսյան տորմիղի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 14-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակամիջոցում Ճապոնական ծովում կանցկացվեն «Ծովային փոխգործակցություն – 2021» ռուս-չինական համտեղ ռազմածովային զորավարժությունները»,- ասել են մամուլի ծառայությունում Ռուսաստանի ռազմածովային նավատորմը զինավարժանքներին ներկայացված Է «Ադմիալ Պանտելեեւ» մեծ հակասուզանավային նավով, 20380 նախագծի «Գերոյ Ռոսիյսկոյ Ֆեդերացիի Ալդար Ցիդենժապով» եւ «Գրոմկի» կորվետներով, երկու բազային ականորս նավերով, 877 նախագծի «Ուստ-Բոլշերեցկ» սուզանավով, ինչես նաեւ հրթիռակիր կատերով եւ փկարար քարշիչով: Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերից գործի են դրված «Կուն Մին» եւ «Նան Չան» Էսկադրային ականակիրները, «Բին Չժոու» եւ «Լյու Չժոու» կորվետները, ինչպես նաեւ դիզելային սուզանավ, համալիր մատակարարման նավ եւ փրկարար նավ:

Նախօրյակին չինական նավերի ջոկատը ժամանել Է Պետրոս Մեի ծոցի խարսխակայանի շրջան: Բացի նավային բաղադրիչներից ռուս-չինական զինավարժանքներին ներգրավված են Խաղաղօվկիանոսյան նավատորմի եւ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի ծովային օդուժի 12 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am