Մարմնարմարզության թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը

10:23, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Ճապոնիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին 2021 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով` Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյանը: Ընտրանու մարզիչը կլինի Հայկ Նազարյանը:

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին և կեզրափակվի 24-ին: Ճապոնիայում նախատեսված  սպորտային և գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ: Որոշումը համատեղ կայացրել են մարզաձևի միջազգային և առաջնությունների  կազմկոմիտեները:

 


© 2009 ARMENPRESS.am