Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսից

10:24, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի Մաստերս կարգի այս մրցաշարի 1/8 եզրափակիչում Խաչանովը  մրցեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ և 1 ժամ 57 րոպե ձգված մրցախաղում զիջեց 6։4, 7։6 (8:6) հաշվով։ Բասիլաշվիլիի հաջորդ մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը:

Ինդիան Ուելսի մրցաշարը համարվում է Մաստերս 1000 կարգի մրցաշար: 2020 թվականին այն չանցկացվեց Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն Դոմինիկ Տիմն է, իսկ կանանցը` Բիանկա Անդրեսկուն:

 


© 2009 ARMENPRESS.am