Փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ. Ավանեսյան

20:57, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետների խումբն աշխատում է կորոնավիրուսի 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել:

Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին:

Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,- նշել է նախարարը:


© 2009 ARMENPRESS.am