Գերմանիան և Թուրքիան շարունակելու են բանակցությունները թալիբների հետ

17:10, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ու Թուրքիան մտքեր են փոխանակել իրենց պատվիրակությունների և Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այս պաշտոնում իր հրաժեշտի այցն է կատարել այդ երկիր:

«Բնականաբար, մենք քննարկել ենք իրավիճակն Աֆղանստանում: Որպեսզի Աֆղանստանի բնակիչները չդառնան մաքսանենգների ու փոխադրողների զոհը, մենք պետք է ապահովեն հումանիտար օգնության ցուցաբերումը»,- ասել է Մերկելը: Նա հայտնել է, որ կողմերը որոշել են շարունակել բանակցությունները թալիբների հետ և այդ գործընթացի մասին տեղյակ պահել միմյանց:

 


© 2009 ARMENPRESS.am