Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի 3-րդ տուրի խաղերը  

10:02, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան երրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնեն A, B, C, D խմբերի թիմերը:

A խմբում միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ - «ՌԲ Լայպցիգ», «Բրյուգե» - «Մանչեսթեր Սիթի» զույգերը:

B  խմբում կխաղան «Աթլետիկո» - «Լիվերպուլ», «Պորտու» - «Միլան» զույգերը:

C խմբում մեկմեկու հետ ուժերը կչափեն «Այաքս» - «Բորուսիա Դորտմունդ» և «Բեշիկթաշ» - «Սպորտինգ» զույգերը:

Եվ D խմբում «Ինտեր»-ը կընդունի «Շերիֆ Տիրասպոլ»-ին, իսկ «Շախտյոր Դոնեցկ»-ը`  «Ռեալ Մադրիդ»-ին:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


© 2009 ARMENPRESS.am