Դամասկոսում ավտոբուս է պայթել ականից. SANA

09:44, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 20-ին ավտոբուս է պայթել երկու ականից, որոնք Դամասկոսում տեղադրված են եղել Նախագահական կամրջի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է SANA գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների՝ պայթուցիկ սարքերը գործի են դրվել ահաբեկչի կողմից:

Զոհվել են 13 սիրիացի զինծառայողներ, հայտնել է գործակալությունը: Եվս երեք մարդ տուժել է: Պատահարի վայր ժամանած սակրավորները վնասազերել են մերձակայքում տեղադրված եւս մեկ ական, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am