Մարոկկոն դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ

18:42, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկկոն հոկտեմբերի 20-ից ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ՝ պայմանավորված կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածումը կանխելու անհրաժեշտությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Մարոկկոյի կառավարությունը մինչև հոկտեմբերի 31-ը երկարացրել էր արտակարգ սանիտարական դրությունը, որը երկրում գործում է 2020 թվականի մարտի 20-ից:

 


© 2009 ARMENPRESS.am