ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

20:44, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին ու տարածաշրջանում առկա իրավիճակին: Կարեն Դոնֆրիդը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ու Միացյալ Նահանգների պատրաստակամությունն է հայտնել այս հարցում աջակցելու կողմերին:

 


© 2009 ARMENPRESS.am