Instagram-ի ԱՄՆ օգտատերերի մոտ սոցցանցի աշխատանքներում խնդիրներ են ի հայտ եկել

20:57, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում Instagram-ի օգտատերերը հայտնել են սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրների ի հայտ գալու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Downdetector համակարգի կայքում:

Օգտատերերի 41 տոկոսը, մասնավորապես, հայտնել է հավելվածի աշխատանքներում խնդիրների մասին, 37 տոկոսը չի կարողացել հրապարակում անել, իսկ 22 տոկոսը դժգոհել է բովանդակության ներբեռնման խնդիրներից:

Instagram-ի աշխատանքում աննշան խնդիրներ են արձանագրվել նաև Կանադայում և Ռուսաստանում:

 


© 2009 ARMENPRESS.am