Երիտասարդ բռնցքամարտիկներից չորսը եզրափակիչում են  

10:13, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 4 մասնակից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է համապատասխան ֆեդերացիան: Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու ոսկե մեդալի համար կպայքարեն 60 կգ քաշային Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Էլիդա Քոչարյանը, 51 կգ քաշային Օլիմպիական քոլեջը ներկայացնող Հենրիկ Սահակյանը, Արցախի մարզադպրոցի սան 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և Շիրակի մարզը ներկայացնող 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 23-ին։


© 2009 ARMENPRESS.am