Քիմ Քարդաշյանը տոնում է ծննդյան տարեդարձը. ՀՀ նախագահը շնորհավորել է հեռուստաաստղին  

15:01, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահն այս առիթով գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում. «Այնքան ուրախ եմ, որ նույնիսկ այդքան հեռվից այդքան լավ եք զգում ու հասկանում, որ Հայաստանը մեր հայրենիքն է` ձերը, իմը..., բոլորիս հայրենիքը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք»,-նշել է Նախագահը:

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին տոնում է ծննդյան տարեդարձը:

 


© 2009 ARMENPRESS.am