Տրոմսյոյում սկսվել Է Լավրովի հանդիպումը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

15:39, 26 Հոկտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի հետ հանդիպում Է անցկացնում Բարենցա-Եվրաարկտիկական տարածաշրջանի խորհրդի 18-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարները ողջույնի մի քանի ռեպլիկաներ են փոխանակել սկզբում, ինչից հետո հանդիպումը շարունակվել Է մամուլի համար փակ ձեւաչափով:

Ռուսական դիվանագիտության ղեկավարը հոկտեմբերի 25-26-ին այցով գտնվում Է Տրոմսյոյում, որտեղ նա մասնակցում Է Բարենցա-Եվրաարկտիկական տարածաշրջանի խորհրդի 18-րդ նախարարական նստաշրջանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am