N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ

19:14, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները  կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 26-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից,  hրետանավորները բացազատել են տեխնիկան, բերել մարտական վիճակի, հայտնաբերել ու դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի նշանակետերը։


© 2009 ARMENPRESS.am