Բայդենը G20-ի գագաթնաժողովին քննարկելու է Իրանի միջուկային ծրագիրը

19:45, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հռոմում մտադիր է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում քննարկել Իրանի միջուկային ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ մենք ուշադիր հետևում ենք Իրանի միջուկային ծրագրի իրականացման ընթացքին: Մենք անհանգստացած ենք նրանց քայլերից: Մեր առաջնահերթությունն է վերադառնալ բանակցությունների սեղանին և այն գործարքին, որը սահմանափակում է իրանական միջուկային ծրագիրը»,- Սպիտակ տանը հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահը հանդիպելու է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am