Հայտնի է Կանադայի ԱԳ նոր նախարարի անունը
20:21, 26 Հոկտեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Մելանի Ժոլին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:
42-ամյա Ժոլին Թրյուդոյի կառավարության մեջ նախկինում զբաղեցրել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը:
© 2009 ARMENPRESS.am