Ներկայացվել են ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալները  

11:52, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայացվել են Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:  Դրանք կրում են «Tong Xin», անվանումը, որը նշանակում է «Միասնություն, ամբողջություն»: Մեդալի դիմերեսին հինգ օղակներն են , որոնք խորհրդանշում են օլիմպիական ոգին, և այն, որ նաև սպորտն է միավորում  աշխարհը:

Դիզայնը հիմնված է չինական հնագույն նեֆրիտե կախազարդերի վրա՝ համակենտրոն շրջանակներով: 

Ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակների ձևը պարզ է և հիշեցնում է 2008 թ.Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մեդալները: Սա ընդգծում է այն փաստը, որ Պեկինը աշխարհում  առաջին քաղաքն է, որը հյուրընկալում է և՛ ամառային, և՛ ձմեռային խաղերը։

Մրցանակների ժապավենները պատրաստված են կարմիր մետաքսից, որը խորհրդանշում է երկրի գլխավոր տոնը՝ չինական Նոր տարին։ Մեդալի տուփը պատրաստված է բամբուկից և պատված է կապույտ լաքով։ 

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ:


© 2009 ARMENPRESS.am