Իրանը պատրաստ է Եվրոպայի երեք երկրների հետ բանակցություններ վարելու միջուկային գործարքի շուրջը. PressTV

15:10, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարելու իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդել Է PressTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային առաջարկել Է իրենց ներկայացուցիչներին ուղակել Թեհրան կամ իրանցի դիվանագետներին ուղարկել այդ երեք երկրների մայրաքաղաքներ:

Նշվում Է, որ իրանական կողմն այս պահին որեւիցե պատասխան չի ստացել: Սպասվում Է, որ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հոկտեմբերի 27-ին Բրյուսելում բանակցություններ կվարի Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, ԳՀՀՊ-ի շուրջը Համատեղ հանձնախմբի համակարգող Էնրիկե Մորայի հետ: Հոկտեմբերի 14-ին նրանք արդեն հանդիպում են ունեցել Թեհրանում, որի ընթացքում քննարկել են միջուկային գործարքին վերադառնալու խնդիրը, ինպես նաեւ համաձայնության են եկել Բրյուսելում շարունակելու կոնսուլտացիաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am