Շատ սիրված պոպկոռնն օգտակար են համարել անոթների եւ սրտի համար

15:36, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնային պայմաններում պատրաստված, առանց շաքարի ու բուրավետ հավելումների պոպկոռնը հիանալի սուպերֆուդ Է, որը նպաստում Է ստամոքսա-աղիքային տրակտի, սիրտ-անոթային համակարգի աշխատանքին, ինչպես նաեւ լավ մաշկ ունենալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նուտրիցագետ եւ սննդաբան Նադեժդա Ցապկինան:

«Նուրբ եգիպտացորենը, որից պատրաստում են պոպկոռնը, պարունակում Է B խմբի վիտամիններ, ցինկ, պղինձ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, մանգան եւ պոլիֆենոլային հակաօքսիդիչներ: Այդ բոլոր տարրերը օգնում են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների եւ մարսողության հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը»,-նշել Է մասնագետը: Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ քաղցր եւ յուղով պատրաստված պոպկոռնը կտրուկ բարձրացնում Է խոլեստերինի մակարդակը: Մեկ փոքրիկ դույլ անուշեղենը պարունակում Է մոտավորապես 600 կիլոկալորիա:

«Բայց դա արդեն անվտանգ միջաճաշ չԷ, այլ իսկական ռումբ, որը բերում Է քաշի ավելացման եւ, որպես հետեւանք, տարբեր հիվանդությունների»,-նախազգուշացրել Է Ցապկինան: Բացի այդ, աղի պոպկոռնը խախտում Է ջրային հավասարակշռությունն օրգանիզմում եւ առաջացնում Է այտուցներ ու ցելյուլիտ:

«Տրանսճարպերը կատալիզատորներ են դառնում քաղցկեղային ուռուցքների զարգացման համար, առաջացնելով շնչառական համակարգի հիվանդություններ, ինչը հատկապես վտանգավոր Է ասթմայով հիվանդների համար: Անուշեղենի ճարպը բարձր ջերմաստիճանի ներգործությամբ սկսում Է անջատել դիացետիլ թունավոր նյութը, որն առանձին դեպքերում առաջացնում Է թոքերի ֆիբրոզա եւ Ալցհեյմերի հիվանդություն: Համային հավելումներն առաջացնում են ստամոքսա-աղիքային տրակտի տարբեր հիվանդություններ»,-զրուցակիցը նշել Է ՌԻԱ Նովոստի գործակալությանը:


© 2009 ARMENPRESS.am