«Ալաշկերտ»-«Նոա» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց  

15:54, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսին թիմերից և ոչ մեկը չօգտագործեց իր հնարավորությունները: Երկրորդ խաղակեսում ևս դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրում կկայանան նաև ԲԿՄԱ-«Արարատ-Արմենիա» և «Փյունիկ»-«Նորավանք» հանդիպումները:


© 2009 ARMENPRESS.am