Ռազմիկ Պետրոսյանն ընդունել է Արագածոտնի մարզպետ նշանակվելու առաջարկը

16:04, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի նոր մարզպետ կնշանակվի Ռազմիկ Պետրոսյանը, ով զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ 

«Առաջարկ է եղել, ես էլ համաձայնել եմ»,-նշեց նա։ 

Արագածոտնի մարզպետի պաշտնը 2018 թվականի հոկտեմբերի 16-ից զբաղեցնում էր Դավիթ Գևորգյանը, ով հոկտեմբերի 27-ին հրաժարական է տվել:


© 2009 ARMENPRESS.am