Հայաստանում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն

16:43, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նվիրակության բացման արարողությունը կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ:

Մինչ նվիրակության բացման արարողությանը Հայաստանի ԱԳ նախարարն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, տեղի է ունեցել երկու նամականիշով նոր գեղաթերթիկի մարում «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով:

[gallery id= 65269]

© 2009 ARMENPRESS.am