Հայաստանի մի քանի ներկայացուցիչ մասնակցում է Grand Swiss շախմատային մրցաշարին

16:43, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը կայանալու են Grand Swiss և կանանց Grand Swiss մրցաշարերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանից տղամարդկանց մրցաշարում մասնակցում են 7 շախմատիստ՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Գաբրիել Սարգիսյան, Սամվել Տեր-Սահակյան և Մանուել Պետրոսյան։
Կանանց պայքարում ունենք երկու շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյան և Աննա Սարգսյան։ 
Մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության թեկնածուների պայքարին։ 
Առաջին խաղը կկայանա հոկտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 17։00-ին։


© 2009 ARMENPRESS.am