Իրանն անհանգստացած է Աֆղանստանից էմիգրանտների հնարավոր մեծ հոսքի առնչությամբ

18:20, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, նման միտումը կհանգեցնի էմիգրանտների մեծ հոսքին դեպի հարևան երկրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Տնտեսական իրադրությունն Աֆղանստանում վատանում է, եթե միջոցներ չձեռնարկվեն, կսկսվի էմիգրանտների մեծ ներհոսք հարևան երկրներ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Աբդոլլահիանը Աֆղանստանի հարևան երկրների նախարարական հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 


© 2009 ARMENPRESS.am