Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին

20:15, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում սահմանազատման գծի վրա գրավել են Ստարոմարևկա գյուղը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը:

«Բնակավայրի հետ մեր կապը պարբերական բնույթ ունի, քանի որ այն խլացվում է ուկրաինական ստորաբաժանումների կողմից: Մենք ունենք այնտեղ բնակվող անձանց ամբողջական ցուցակը: Այնտեղ կան և երեխաներ, և տարեցներ: Հիմա գյուղը խաղաղ ճանապարհով ազատագրելը խնդրահարույց է, հենց բնակավայրի ներսում արդեն անցակետեր են տեղադրվել, կան այլ ամրաշինական կառույցներ»,- նշել է Պուշիլինը՝ հավելելով, որ այդ տարածքներում զինված գործողությունները կարող են վտանգել խաղաղ բնակչության կյանքը: Նա հավելել է, որ ստատուս-քվոյի վերականգնման նպատակով ներգրավվել են միջազգային կառույցները:

Պուշիլինը նշել է, որ Կիևը սադրանքների է դիմում՝ լայնամասշտաբ պատերազմ հրահրելու նպատակով:

 

 


© 2009 ARMENPRESS.am