Բահրեյնը պահանջել է Լիբանանի դեսպանից լքել երկիրը

12:58, 30 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնը պահանջել է Լիբանանի դեսպանից 48 ժամվա ընթացքում լքել երկիրը: Պատճառը Լիբանանի տեղեկատվության հարցերով նախարարի կողմից Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի քննադատությունն է, ինչի պատճառով լարվել են հարաբերությունները Լիբանանի ու Պարսից ծոցի երկրների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հետ էր կանչել Լիբանանում իր դեսպանին ու պահանջել Լիբանանի դեսպանից լքել երկիրը 48 ժամվա ընթացքում: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը նաև հայտարարել էր Լիբանանից ներմուծումը անմիջապես դադարեցնելու մասին:

 


© 2009 ARMENPRESS.am