«Ռոմա»-ն զիջել է «Միլան»-ին. Մխիթարյանը մասնակցել է առաջին կեսին

08:55, 1 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Ռոմա»-ն տանը հյուրընկալել էր «Միլան»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Միլան»-ին հաջողվել է հաղթել 1:2 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի են ընկել Զլատան Իբրահիմովիչը և Ֆրանկ Կեսիեն: «Ռոմա»-ի հեղինակության գնդակը խփել է Ստեֆան Էլ Շաարավն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայյն փոխարինվել է երկրորդ կեսի մեկնարկում:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Առաջատարը «Միլան»-ն է:


© 2009 ARMENPRESS.am