Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում  

10:14, 1 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 4-րդն է  (նա դեռևս ներկայացնում է Հայաստանը): Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով:

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 75-րդն է, Հրանտ Մելքումյանը` 99-րդը: Առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:


© 2009 ARMENPRESS.am