«Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիան». Ապագայի ծիլեր ծրագրի փակման արարողություն

16:52, 3 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանավորված երկրում տիրող Covid-19 համաճարակի սահմանափակումներով՝ 2021թ.-ի հոկտեմբերի 21-ին «Ապագայի ծիլեր» ծրագրի փակման արարողությունը տեղի ունեցավ առցանց:

Իրենց շնորհավորանքի և ոգեշնչման խոսքերը ներկայացրեցին ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Վահան Հովսեփյանը, «Տելեկոմ Արմենիա»-ի բաժնետեր Ալեքսանդր Եսայանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Արա Խաչատրյանը և «Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա» ընկերության տնօրեն Չեն Լիանգը:

Վահան Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին ծրագրին մասնակցելու համար:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հուավեյին Հայաստանի ուսանողներին այսպիսի հնարավորություն ընձեռելու համար: Մենք ողջունում ենք տեխոնոլոգիական կազմակերպությունների՝ ուսանողների հետ իրենց գիտելիքներով և փորձով կիսվելու քայլը: Հավատում եմ, որ մեր ապագա առաջնորդների հաջորդ քայլը նորարարություններով լի և զարգացած տնտեսություն ստեղծելը կլինի»,- նշեց Հովսեփյանը:

«Տելեկոմ Արմենիա»-ի բաժնետեր Ալեքսանդր Եսայանը սկսեց իր խոսքը՝ շնորհակալություն հայտնելով փակման արարողությանն իր խոսքն ուղղելու ընձեռված հնարավորության համար:

«Վստահորեն, Հուավեյնն այն կազմակերպությունն է, որը մեծ հաջողություն է ձեռք բերել աշխարհում և իսկապես ոգեշնչող է տեսնել, թե ինչպես է այդ կազմակերպությունը զարգացել վերջին տարիների ընթացքում: Վստահ եմ՝ դա փորձերի և զարգացման ներդրումների շնորհիվ է, որը Հուավեյը վերցրել է իր ուսերին և հասել է հսկայական հաջողության տեխնոլոգիական բնագավառում»:

Ալեքսանդր Եսայանը նշել է, որ այսօր Հայաստանը շատ լավ դիրք ունի տեխնոլոգիական բնագավառում.

«Սա մեր երկրում ընձեռված հնարավորություններից մեկն է, և ձեր նման մարդիկ պետք է  սովորեն աշխարհի առաջատար կազմակերպություններից՝ հասկանալու, թե որտեղ ներդնեն իրենց ժամանակն ու ջանքերը հաջողության հասնելու համար, որովհետև  ձեր հաջողությունը մեր երկրի հաջողությունն է»:

Նա շնորհակալություն հայտնեց Հուավեյին և կազմակերպչական ողջ թիմին Հայաստանում  այսպիսի ծրագիր անցկացնելու համար:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Արա Խաչատրյանը սկսեց իր խոսքը՝ ողջունելով և շնորհավորելով ծրագրի մասնակիցներին՝ այս ծանր ժամանակներում՝ Covid19-ի և հետպատերազմյան շրջանում, նման ծրագիր անցկացնելու համար:

«Իրավիճակը չի խոչընդոտում, որպեսզի Հայաստանում մենք խոսենք նորարարության, կայուն զարգացման և միջազգային գործակցության մասին:

Շնորհակալություն այս կարևոր նախաձեռնությունը մեր երկրում իրականություն դարձնելու համար:

«Յուքոմ»-ը մշտապես հետևում է տեխնոլոգիական աշխարհի զարգացման միտումներին: Այսօր ոչ միայն մեր ոլորտի, այլ ցանկացած ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտ են թարմ մտքերով, նորարար լուծումներով և նոր սերնդի պահանջները և սպասումները գերազանցել ցանկացող մասնագետներ»:

Արա Խաչատրյանը նշեց, որ տարիներ առաջ շատ բարդ էր նման ծրագրեր իրականացնելը, իսկ հիմա հնարավորությունները շատ են, և տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում նաև «Հուավեյը», «Յուքոմը» ռազմավարական մակարդակով են նման կրթական ծրագրեր մշակում:

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ «Ապագայի սերմեր» առցանց ուսումնական ծրագրի իրականացման առիթով և մաղթում եմ բոլորին գերարագ հաջողություններ ձեր այսօրվա դժվար, բայց շատ հետաքրքիր ճանապարհին»,- նշեց նա:

Փակման արարողությունն ամփոփեց «Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա» ընկերության տնօրեն Չեն Լիանգը: Նա շնորհավորեց մասնակիցներին և մաղթեց առաջ շարժվել և լինել համբերատար իրենց նպատակին հասնելու համար:

 

 


© 2009 ARMENPRESS.am