«Հայաստան» դաշինքը հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում

19:52, 3 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Դաշինքի հայտարարության մեջ նշվել է, որ «պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։

 


© 2009 ARMENPRESS.am