«Ռոմա»-ն ոչ-ոքի է խաղացել «Բուդյո-Գլիմտ»-ի հետ, Մխիթարյանը մասնակցել է միայն առաջին կեսին  

10:11, 5 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում հյուրընկալել էր «Բուդյո-Գլիմտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն երկու գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը, ևս երկուսն ընդունելով սեփականը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, երկրորդ կեսին փոխարինվեց:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն ունի 7 միավոր և ենթախմբում երկրորդն է: Առաջատարը «Բուդյո-Գլիմտ»-ն է:


© 2009 ARMENPRESS.am