Grand Swiss-ի 8-րդ տուրում հայ գրոսմայստերների մեծամասնությունը կիսել է միավորը  

10:17, 5 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Grand Swiss մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող մրցաշարի 8-րդ տուրում իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մանուէլ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Այժմ Հայաստանի ներկայացուցիչներից 5-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Առաջատարը 6,5 միավորով Ալիռեզա Ֆիրուջան է:

Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներն իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը կավարտվեն նոյեմբերի 9-ին:


© 2009 ARMENPRESS.am