Երիտասարդ ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը  

14:27, 5 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 5-6-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Յուրի Իսրայելյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ):

Թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնել նոյեմբերի 2-ին:


© 2009 ARMENPRESS.am