Բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO-ի միջազգային չեմպիոնի տիտղոսը

14:32, 7 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում բնակվող բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO միջազգային չեմպիոնի տիտղոսը՝ տիրանալով երկրորդ չեմպիոնական գոտուն, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։

«Առաջին կիսամիջին քաշային կարգում WBO Oriental գոտուն տիրապետող Արամ Ֆանիյանը (22-1, 4 նոկաուտ) հաղթեց Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյում։

Նա հաղթեց գերմանացի Թիմո Շվարցկոպֆին (20-5, 12 նոկաուտ) մրցավարների միաձայն որոշմամբ ՝ 95-93, 96-93, 97-92 ։

Ֆանիյանի մրցակիցը նոկդաունում էր 2-րդ ռաունդում, ուկրաինաբնակ հայը՝ 8-րդ ռաունդում:

Մենամարտն անցկացվել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսի համար։  Ֆանիյանի համար սա առաջին արտագնա մենամարտն էր», - հայտնում է կայքը՝ հիշեցնելով, որ Ֆանիյանն իր նախորդ մենամարտն անցկացրել է Լվովում, որտեղ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը ուզբեկ Մուհամեդսալիմ Սոտվոլդիևի դեմ մենամարտում:

 


© 2009 ARMENPRESS.am