Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն

21:46, 7 Նոյեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականիանդամ Արսեն Հարությունյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը մրցեց և 11:7 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Արթուր Չեբորդաևի նկատմամբ:

Նախօրեին Հայաստանի հավաքականից Վագեն Թևանյանը դարձել էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը և Արման Ավագյան նվաճել էին բրոնզե մեդալակիր:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am