Դանիել Օրտեգան հաղթում Է Նիկարագուայի նախագահական ընտրություններում

14:16, 8 Նոյեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության գործող ղեկավար Դանիել Օրտեգան հաղթում Է Նիկարագուայի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների 74,99 տոկոսի պաշտպանությունը: Նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Նիկարագուայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Բրենդա Ռոչան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քվեաթերթիկների գրեթե 50 տոկոսի հաշվումից հետո ընտրողների 74,99 տոկոսը ձայնը տվել Է իշխանության «Ազգային ազատագրության սանդինյան ճակատ» կուսակցության գլխավորած դաշինքի օգտին», ասել Է նա:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 26-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am