Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նոյեմբերի 9-ին արտահերթ նիստ կգումարի

15:53, 8 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից, նշելով, որ ՝ նախաձեռնողների սահմանած օրակարգում մեկ հարց է ներառված: Այն է՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» (հիմնական զեկուցող՝  Ա Թովմասյան):

 

 


© 2009 ARMENPRESS.am