Իրանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 140 քաղաքացի

18:46, 8 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 140 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը  հասել է 127 հազար 439-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վիրուսի 8341 նոր դեպք, որից 1164-ը հոսպիտալացվել է:

Երկրում վարակված ընդհանուր 5 մլն 996 հազար 155 դեպքից 5 մլն 615 հազար 460-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3669 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում պատվաստանյութի առաջին դոզան ստացել է արդեն 55 մլն 391 հազար 778 քաղաքացի, 39 մլն 465 հազար 958 քաղաքացի ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժիններն էլ: Իսկ երրորդ չափաբաժինը ստացել է 198 հազար 634 մարդ:

 


© 2009 ARMENPRESS.am