Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին

13:06, 9 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նշվում է, որ երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին:


© 2009 ARMENPRESS.am