Միխայիլ Տալի 85-ամյակին նվիրված միջազգային բլից մրցաշարին մասնակցում էին հայ գրոսմայստերները  

13:19, 9 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրանդ Սվիս» մեծ մրցաշարից անմիջապես հետո տեղի ունեցավ Միխայիլ Տալի 85-ամյակին նվիրված խոշոր բլից մրցաշար, որին մասնակցում էին գրեթե բոլոր ուժեղ գրոսմայստերները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկ Մարտիրոսյանը փայլուն հանդես եկավ և գրավեց 4-րդ հորիզոնականը` 18 խաղից վաստակելով 12,5 միավոր։ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը 12-ական միավորով կիսեցին 6-14-րդ հորիզոնականները։ 


© 2009 ARMENPRESS.am