«Մոդեռնա»-ի 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է

19:27, 9 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոդեռնա» ընկերության 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ 

Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:

Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:


© 2009 ARMENPRESS.am