ԱՄՆ-ի երեք համալսարաններում տարհանում են հայտարարել ռումբերի մասին հաղորդումներից հետո. ABC

09:56, 12 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ուսանողական ավանների տարհանման հրամաններ են արձակել պայթյունի՝ ստացված սպառնալիքների պատճառով: Այդ մասին հայտնում Է ABC հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռումբի մասին տեղեկատությունը, որն իբր դրված Է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում, շենքերի զննումն ավարտած իրավապահ մարմիններն արդեն անվանել են անհավաստի, բուհը շարունակում Է աշխատանքը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում պայթուցիկ սարքի գտնվելու վկայություններ նույնպես չեն հայտնաբերվել: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում մի քանի բուհեր տարհանել են անձնակազմին եւ ուսանողներին պայթյունի սպառնալիքների պատճառով, որոնք հետագայում եղել են սուտ: Այսպես, նոյեմբերի 5-ին տարհանում Է կատարել Եյլի համալսարանը, նոյեմբերի 7-ին Կոլումբյան, Քոռնելի եւ Բրաունի համալսարանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am