Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են  

11:32, 12 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականների առաջին մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնությունում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմային առաջնության անդրանիկ տուրում տղամարդկանց թիմը կխաղա Բելգիայի, իսկ կանանց ընտրանին` Խորվաթիայի հետ:

Հայաստանի տղամարդկանց ընտրանին առաջնությանը մասնակցում է հետևյալ կազմով. Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան: Կանանց ընտրանու կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:


© 2009 ARMENPRESS.am