Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է. Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում

10:06, 13 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am