Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 4565 մարդ, մահացել՝  78-ը

14:48, 13 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նոյեմբերի  13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4565 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 780 հազար 391 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2285 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 711 հազար 105 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 78 մարդ, ընդհանուր՝ 10 հազար 894:


© 2009 ARMENPRESS.am