Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանն անցակետ կտեղակայի. ՀՀ ԱԱԾ

23:27, 14 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբեր 15-ին, տեղական ժամանակով ժամը 00։00-ից, սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

«Համապատասխանաբար, հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,- նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am