Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին. ՀՀ ՊՆ

16:48, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։


© 2009 ARMENPRESS.am