Հաստատվել է կորոնավիրուսի 982 նոր դեպք. մահացել է 46 մարդ

11:14, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 հազար 895 դեպք, որոնցից 298 հազար 492-ն`առողջացած, 7153-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 հազար 856 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 10 հազար 870 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք, առողջացել է 1153 քաղաքացի, արձանագրվել է մահվան 46 նոր դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 271 հազար 138-ի:


© 2009 ARMENPRESS.am